Ֆրանսիան 135 միլիոն եվրոյի տուգանել է Google-ին եւ Amazon-ին

Ֆրանսիան 135 միլիոն եվրոյի տուգանել է Google-ին եւ Amazon-ին

Տվյալների գաղտնիության վերահսկման ֆրանսիական CNIL ծառայությունը 135 միլիոն եվրոյի տուգանել է ամերիկյան տեխնոլոգիական հսկաներ Google-ին եւ Amazon-ին՝ առանց օգտատերերի համաձայնության նրանց համակարգիչներում գովազդային cookie ֆայլեր տեղադրելու համար:

Google-ի դեմ 100 միլիոն եվրոյի տուգանքը ամենամեծ պատժամիջոցն է, որը երբեւէ կիրառել է կարգավորողը:

Cookie ֆայլը օգտագործողի համակարգչի զննարկիչում պահվող տվյալների փոքր մասն է, որը թույլ է տալիս կայքերին ճանաչել օգտվողներին եւ հիշել նրանց նախորդ գործողությունները: Դրանք կարեւոր են նպատակային գովազդ մատուցելու, ինչպես նաեւ կայքերում օգտագործողի հետ փոխգործակցությունը բարելավելու համար:

CNIL-ը հաղորդել է, որ երբ օգտվողը այցելել է google.fr կայք, գովազդային նպատակներով օգտագործվող մի քանի cookie ֆայլեր ավտոմատ կերպով տեղադրվել են համակարգչի վրա, առանց օգտագործողի կողմից որեւէ գործողության: Նման բան տեղի է ունեցել amazon.fr կայքի մեկ էջ այցելելիս:

Կարգավորող մարմինը հայտարարել է, որ «անկախ նրանից, թե որ ուղին են օգտագործել օգտատերերը, նրանք կամ անբավարար տեղեկացված են, կամ տեղեկացված չեն, որ իրենց համակարգչում cookie-ներ են տեղադրված»:

CNIL-ը հայտարարել է, որ cookie-ին «կարող է տեղադրվել միայն այն բանից հետո, երբ օգտագործողը կտա իր համաձայնությունը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում