Մխիթարյանն ու Մոուրինյոն հաշտվել են. Corriere dello Sport
«Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաշտվել են: Այս մասին հաղորդում է իտալական Corriere dello Sport–ը։
Պորտուգալացի մարզիչն ու Հայաստանի հավաքականի ավագը լարված հարաբերություններ ունեին «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ աշխատանքի տարիներից։ Այդ պատճառով 2018թ. հունվարին Մխիթարյանը հեռացավ մանչեսթերյան ակումբից և տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։
Հիմա Մոուրինյոն ու Մխիթարյանը բարելավել են հարաբերությունները։ Մարզիչն է պնդել, որ 32–ամյա ֆուտբոլիստը շարունակի կարիերան «Ռոմայում»։ Նրա նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Իտալիայի անցած առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 33 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
Կարծիքներ