Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 190 դեպք

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 190 դեպք

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 26190-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 541 199-ի: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Համեմատական ​​առումով, շտաբի տվյալներով, երկու օրվա աճը մոտ 1 տոկոս է կազմել:

Դուրս գրված հիվանդների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 26266-ով: Վերականգնվել է ընդհանուր 2 007 792 հիվանդ: Ըստ շտաբի` բուժվածների մասնաբաժինը վարակվածների ընդհանուր թվի 79 տոկոսն է կազմում:

Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում աճել է 559-ով` նախորդ օրվա 562-ի դիմաց: Վարակից մահացել է ընդհանուր 44 718 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացության մակարդակը (վերջնականը կարելի է որոշել միայն համավարակի ավարտից հետո) 1.76 տոկոս է, վկայում են շտաբի տվյալները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում