Թրամփի իմպիչմենթի հարցով դատը հետաձգվել է մինչեւ փետրվարի սկիզբ
ԱՄՆ Սենատի առաջնորդները ուրբաթ պայմանավորվել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթը մինչեւ փետրվարի սկիզբ հետաձգելու շուրջ, հաղորդում է Reuters-ը:
Սենատում մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերը հայտնել է, որ դատական գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին, ինչը դրական է ընդունվել պալատի հանրապետական առաջնորդ Միթչ ՄքՔոնելի կողմից:
Ներկայացուցիչների պալատը պետք է պաշտոնապես Սենատին փոխանցի իմպիչմենթի հարցով մեղադրանքը:
Մեղադրանքը հիմնված է Թրամփի կողմից հունվարի 6-ին արված հայտարարության վրա, որում նա դիմել է Կապիտոլիումը գրոհած իր աջակիցներին:
Շաումերն ասել է, որ նոր գրաֆիկը Սենատին թույլ կտա արագ սկսել Բայդենի նշանակման իրականացումն ու այլ խնդիրներ՝ միեւնույն ժամանակ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին ժամանակ տալով դատական գործընթացին պատրաստվելու համար:
Կարծիքներ