128,8 վայրկյան. ՆԱՍԱ-ի Ingenuity ուղղաթիռը 15-րդ մարսյան թռիչքն է իրականացրել
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Ingenuity ուղղաթիռը կրկին թռիչք է կատարել Կարմիր մոլորակի երկնքով:
Ինչպես գրում է space.com-ը, ուղղաթիռն ավարտել է իր 15-րդ մարսյան թռիչքը՝ օդում անցկացնելով 128,8 վայրկյան:
Մոտ երկու կիլոգրամ քաշով ուղղաթիռը ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացի հետ փետրվարին 28-ին վայրէջք է կատարել Ջեզերո խառնարանի հատակին:
Կարծիքներ