Անհայտ անձը հայտնել է Մոսկվա-Երևան ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին
Անհայտ անձը հայտնել է Մոսկվա-Երեւան ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
«Շերեմետևո օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվայից Երևան մեկնած ինքնաթիռում ականի առկայության մասին: Ինքնաթիռի ստուգումն անցկացվելու է ժամանման օդանավակայանում», - ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը չի հստակեցրել, թե որ օդանավակայանից է իրականացվել չվերթը։
«Flightradar24»-ի տվյալներով ՝ այժմ օդում են գտնվում Երևան ուղեւորվող երկու ինքնաթիռ` Դոմոդեդովո և Վնուկովո օդանավակայններից: Տագնապի ազդանշանները նրանցից ոչ մեկ չի տվել:
Կարծիքներ