Կոչ ենք անում զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությանը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց. Հանրային ՀԸ հայտարարությունը
Կոչ ենք անում զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությանը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց. Հանրային ՀԸ հայտարարությունը
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությանը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական տարբեր շրջանակներ սոցիալական հարթակներում և իրենց ելույթներում թիրախավորում են Հանրային հեռուստաընկերությունը, տարածում Հանրայինի «Լուրեր»-ի լրագրողների լուսանկարները, հնչեցնում տարաբովանդակ կոչեր:
Հանրային հեռուստաընկերությունը փորձում էր զերծ մնալ այս հարցին անդրադառնալուց, քանի որ կատարված թիրախավորումներն ընկալել է որպես ընկերությանը քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձ:
Հաշվի առնելով վերջին օրերին ակտիվացած թիրախավորման նոր ալիքը՝ քաղաքական տարբեր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությանը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ