80-ամյա Պելեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (ֆոտո)

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ, 80-ամյա Պելեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
«Անմոռանալի օր է։ Ես ստացա պատվաստանյութը։ Պանդեմիան դեռ չի ավարտվել։ Մենք պետք է պահպանենք տարածություն, որպեսզի փրկենք առավելագույն մարդկանց կյանք, քանի դեռ մեծամասնությունը չի պատվաստվել»,- գրել է Պելեն Ինստագրամում։
Հիշեցնենք, որ Պելեն միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։
Կարծիքներ