Ինչու են դաշնակցական երիտասարդները ծեծի ենթարկվել ԱԺ-ում․ նոր մանրամասներ. 18+
![Ինչու են դաշնակցական երիտասարդները ծեծի ենթարկվել ԱԺ-ում․ նոր մանրամասներ. 18+](https://freenews.am/uploads/images/image_750x_61af6216c43ae.jpg)
Ինչպես հայտնեցինք, քիչ առաջ ԱԺ-ում ծեծկռտուք է եղել, մեզ հաջողվել է բացառիկ մանրամասներ ճշտել միջադեպից։ Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն միջադեպը հրահրվել է դաշնակցական երիտասարդների կողմից, ովքեր միջանցքով անցնող ՔՊ-ական պատգամավորների հասցեին ռեպլիկներ են թողել, իսկ վերջիններիս արձագանքից հետո հայհոյանքներ են հնչեցրել։
Սակայն ամենն այսքանով չի ավարտվել, միջադեպի արդյունքում դաշնակցական երիտասարդները ծեծի են ենթարկվել։ Ի դեպ վերջիններիս շարքերում է նաև ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, ով անցնում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի վրա հարձակման գործերով։
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում
Կարծիքներ