Կյանքից հեռացել է «Տիգրան Մեծ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Վրեժ Մարկոսյանը

Կյանքից հեռացել է «Տիգրան Մեծ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Վրեժ Մարկոսյանը

Կյանքից հեռացել է «Տիգրան Մեծ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Վրեժ Մարկոսյանը:

Այս մասին հրատարակչությունը տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ հունվարի 12-ին կյանքից անժամանակ հեռացել է «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Վրեժ Վարանցովի Մարկոսյանը:

Վրեժ Վարանցովի Մարկոսյանի՝ որպես բացառիկ մարդու, արհեստավարժ, հոգատար ու նվիրված ղեկավարի, իր բարի ու իմաստուն խորհուրդներով ուղղորդող տնօրենի, հիշատակը վառ կմնա աշխատակիցների ու գործընկերների սրտերում:

«Տիգրան Մեծ» հրատարակչության ողջ անձնակազմը խորապես սգում է Վրեժ Վարանցովի Մարկոսյանի անդառնալի կորուստը և ցավակցություն է հայտնում Մարկոսյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին՝ ցանկանալով ուժ և համբերություն այս ծանր վշտի պահին:

Հոգեհանգիստը տեղի կունենա ս․թ․ հունվարի 13-ին՝ ժամը 18։00-ին, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 14։00-ին՝ ք. Երևան, Կոզեռնի փող., Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)»,- ասվում է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում