Հավանայում հյուրանոցի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի
Առնվազն 42 մարդ է զոհվել Հավանայի Սարատոգա հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, երեքշաբթի օրը Կուբայի առողջապահության նախարարության կայքում հրապարակված տվյալների համաձայն։ Ավելի վաղ հաղորդվում էր 40 զոհի մասին։
Մահացածների թվում կա չորս երեխա։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է 96 մարդ, որոնցից 18-ը ներկայումս գտնվում են հիվանդանոցներում, այդ թվում՝ հինգ անչափահաս։ Հավանայի հիվանդանոցները արյուն են ընդունում փոխներարկման համար։
Կուբայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Սարատոգա հյուրանոցում մայիսի 6-ին պայթյուն է որոտացել, շենքի ճակատային մասից 5 հարկ է վնասվել, վնասվել են հարակից մի քանի շենքեր։ Ողբերգության հիմնական պատճառ է համարվում դժբախտ պատահարը։ Ենթադրաբար, կարելի է խոսել սարքավորումների ճշգրտման ժամանակ գազի արտահոսքի մասին։ Հանրապետության իշխանությունները բացառել են հարձակման վարկածը։
Կարծիքներ