Պայմանավորվածությունները խախտելու դեպքում «Իմ քայլը» Փաշինյանին կընտրի վարչապետ
Խորհրդարանի հատուկ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածությունը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մակունցը հիշեցրեց, որ խորհրդարանական երեք խմբակցությունների և վարչապետի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ դրա համար հարկավոր է խորհրդարանի արձակումը, արձակման համար պետք է երկու անգամ վարչապետ չընտրվի: Փաշինյանն իր խոսքում ընդգծեց` եթե պայմանավորվածությունների խախտում լինի, այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի իրեն վարչապետ: Փաշինյանը հույս հայտնեց, որ պայմանավորվածությունը խախտելու որևէ փորձ չի արվի:
Կարծիքներ