Ռուսաստանը վերացրել է Ադրբեջանից բուսական ծագման արտադրանքի ներկրման արգելքը

Ռուսաստանը վերացրել է Ադրբեջանից բուսական ծագման արտադրանքի ներկրման արգելքը

Ռուսաստանը վերացրել է Ադրբեջանից բուսական ծագման արտադրանքի մատակարարումների արգելքը: «Ինտերֆաքս Ադրբեջանի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Սննդային անվտանգության գործկալության ղեկավար Գոշքար Թահմազլին:

«Բուսական արտադրանքի՝ Ռուսաստան արտահանման արգելքները վերացվել են: Համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանի կողմից իրականացվող տեսամշտադիտարկումն՝ ուղղված լոլիկի արտադրողների համար արտահանման իրավունք տալուն, դադարեցվում են»,- ասել է Թահմազլին:

Վերջինս ընդգծել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից «Ռոսսելխոզնադզորի» թույլտվությունն արտադրողներին կտրվի Սննդային անվտանգության գործկալության երաշխավորագրի հիման վրա:

Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրման սահմանափակումներ ՌԴ-ն սահմանել էր 2020 թվականի դեկտեմբերի 10-ին:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում