Ավանի բաժանմունք բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ ապօրինի հրազեն հայտնաբերվեց
Օգոստոսի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություն ստացան, որ Ավան-Առինջում բնակվող 32-ամյա մի տղամարդ ապօրինի զենք ունի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Նույն օրը Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն ու Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները կասկածվողին հայտնաբերեցին Աճառյան փողոցում ու բերման ենթարկեցին բաժանմունք։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 6 փամփուշտով։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ