Ադրբեջանը փորձում է հայ հոգևորականներին վտարել Դադիվանքից. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը փորձում է հայ հոգևորականներին վտարել Դադիվանքից. Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանը փորձում է հայ հոգեւորականներին վտարել Քարվաճառի շրջանի Դադիվանքից։ Արցախի պատմության կեղծումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության «ալբանացումը» անընդունելի են:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՄԻՊ գրասենյակն ու կոչ արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին քայլեր ձեռնարկել՝ ուղարկելով իր առաքելությունը Արցախ:

Միաժամանակ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգն իրազեկել է, որ հայ եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը:

«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։

 

Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ»,-ըստ «Արցախպրես»-ի, հայտնել են Մայր Աթոռից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում