Օրակարգում լոքդաունի հարց չկա. Մհեր Գրիգորյան

Օրակարգում լոքդաունի հարց չկա. Մհեր Գրիգորյան

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկեց  2021 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկում, որը  պատգամավորներին էր ներկայացնում  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նշեց, որ մակրոտնտեսական միջավայրի ապահովումը լուրջ և կարևոր երաշխիք է ներդրումների և տնտեսական աճի պոտենցիալի մեծացման համար, բայց և շեշտեց՝  Հայաստանում հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոմիջավայր թե 2019-ին, թե  2020-ին: 

Ապա լրագրողների հետ զրույցի ժամանակ փոխվարչապետն անդրադառնալով ներկա իրավիճակին և հավանական լոքդաունին, նշեց.

«Չեմ կարծում, որ ունենք այնպիսի իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի: Եթե անցած փորձը ամփոփենք, և ոչ միայն Հայաստանի փորձը, այս պահի դրությամբ նման օրակարգ չենք ունենա: Բայց պետք է կոչ անեմ, որ բոլոր կանխարգելիչ միջողներն ինքնակամ պահպանեն»:

Ինչ վերաբերվում է խնդրին, որ որոշ տնտեսվարողներ չեն կարողանում հարկեր վճարել, փոխվարչապետն ասաց.

«Շրջանառությունները որոշակի չափով կնվազեն, հարկային մուտքերը կանխատեսվածից ցածր կլինի, պակասորդ կլինի, բայց կան կոմպենսացիոն մեխանիզմներ, որոնք պետք է կիրառենք, և դրանք արտացոլված են նաև բյուջեում»:

  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում