ՀՌՀ անդամի պաշտոնի համար առաջադրվել է Արթուր Մանուկյանի թեկնածությունը
Ազգային ժողովն այսօր քննարկել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Այդ պաշտոնում ընտրելու համար ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Մանուկյանի թեկնածությունը:
Արթուր Մանուկյանի կենսագրությունն ու աշխատանքային բազմափորձ ուղին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Արթուր Մանուկյանը ծնվել է 1970 թվականին, նա մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ, թատրոնի և կինոյի արտիստ, եղել է ԱԺ պատգամավոր:
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունվարի 21-ի նիստում:
Կարծիքներ