ԿԸՀ-ն նոր մանդատներ է տրամադրել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ ԱԺ պատգամավորներին մանդատներ տրամադրելու մասին արձանագրություններ կազմելու օրակարգով։
Զեկուցող՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց ինքնաբացարկի դիմումները։
Մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։ Բոլոր դիմումները վավերացված են եղել նոտարական կարգով, հետևաբար կարիք չի եղել որևէ մեկի մասնակցությունը նիստին։
Եվ այսպես, «Հայաստան» դաշինքիպատգամավորներ Արամ Վարդևանյանի,Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի լիազորությունները ԱԺ նախագահի կարգադրությամբ դադարեցին, և նրանց մանդատները ԿԸՀ արձանագրությամբ համապատասխանաբար տրամադրվեցին Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։
Կարծիքներ