Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Անկարան պատրաստ է միջնորդ հանդիսանալ Մոսկվայի և Կիևի միջև. նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը՝ նշելով, որ թուրքական կողմը դեմ է այն գործընթացներին, որոնք կարող են հանգեցնել Դոնբասում նոր պատերազմի։
Թուրքիայի ղեկավարի խոսնակը նաև ասել է, որ Անկարան, ի տարբերություն Արևմուտքի, կառուցողական հարաբերություններ ունի Մոսկվայի հետ։ «Թուրքիան լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, մենք հավանություն չենք տալիս կամ աջակցում այս երկու երկրների միջև որևէ հակամարտություն և փորձում ենք կատարել լարվածությունը նվազեցնելու մեր խնդիրը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որպես միջնորդ հանդես գալու Թուրքիայի պատրաստակամության մասին։ Սակայն դրանից քիչ առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը Դոնբասի հակամարտությունը լուծելու հնարավորություն չի տեսնում՝ Էրդողանի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման միջոցով։ Նա հավելել էր, որ իրենք չեն պատրաստվում երկու երկրների ղեկավարների բանակցություններին։
Կարծիքներ