Ջրվեժ գյուղում մեքենաներ են բախվել․ կա արգելափակված քաղաքացի

Հունվարի 12-ին՝ ժամը 20:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում՝ «Փարիզյան սուրճ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Բախվել է երեք ավտոմեքենա։ Կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Կարծիքներ