Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը. Բորելը՝ Հունգարիայի վարչապետի Թբիլիսի այցի մասին

Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը. Բորելը՝ Հունգարիայի վարչապետի Թբիլիսի այցի մասին

Թբիլիսի այցելած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Նա այսօր մեկնում է Վրաստան, հավանաբար՝ ցույց տալու իր աջակցությունը Վրաստանի կառավարությանը: Անկախ նրանից, թե ինչ կասի պարոն Օրբանն իր այցի ընթացքում, նա չի ներկայացնում Եվրամիությունը»,- իսպանական Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Բորելը:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Վրաստանի իշխանություններին կոչ էր արել հետաքննություն անցկացնել խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ։

Ըստ լրատվամիջոցների, Հունգարիայի առաջնորդն առաջինն է շնորհավորել Վրաստանի իշխող ուժին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ չսպասելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը:

Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայի «Մարիոթ» հյուրանոց ժամանած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին քաղաքացիները սուլոցներով ու բղավոցներով են դիմավորել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում