Քոնոր Մաքգրեգորը կրկին ձերբակալվել է
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է ավտոմեքենան հանրության համար վտանգավոր ձևով վարելու համար, հայտնում է Independent-ը։
Իրավապահները ժամանակավորապես առգրավել են նրան պատկանող 170 հազար եվրո արժողությամբ Bentley ավտոմեքենան։ Մաքգրեգորը արդեն ազատ է արձակվել գրավի դիմաց և սպասում է դատավարությանը։
Նա դատարանի առջև էր կանգնել նաև 2017 թվականին, երբ արագությունը գերազանցելու համար տուգանվել էր 400 եվրոյով։
Վերջին անգամ Մաքգրեգորը մենամարտել է անցյալ տարվա հուլիսին և պարտվել Դասթին Պորյեին։
Կարծիքներ