ԱՄՆ-ում որոշ հանրապետականներ դեմ են արտահայտվել Ուկրաինային օգնության դադարեցմանը

ԱՄՆ-ում որոշ հանրապետականներ դեմ են արտահայտվել Ուկրաինային օգնության դադարեցմանը

ԱՄՆ Սենատի որոշ հանրապետականներ դեմ են արտահայտվել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի ծրագրին՝ չներառել Ուկրաինային օգնության համար նախատեսված միջոցները ԱՄՆ կառավարության ֆինանսավորման կարճաժամկետ երկարաձգման նախաձեռնության մեջ: Այս մասին ուրբաթ հայտնել է The Washington Times-ը ։

Ինչպես նշում է հրատարակությունը, «Մաքքարթին ծրագրում է կարճաժամկետ ծախսերի օրինագծից բացառել Ուկրաինայի հետագա ֆինանսավորումը, սակայն վերին պալատի նրա գործընկեր հանրապետականները զգուշանում են այս քայլից»։

Սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական Հարավային Կարոլինայից), մասնավորապես, լրագրողներին ասել է, որ դեմ է «Ուկրաինան կտրել» ամերիկյան օգնությունից։ Ըստ նրա՝ դա կհանգեցնի «աշխարհում քաոսի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում