Իսրայելը հարվածել է Դամասկոսին. կան զոհեր և վիրավորներ

Իսրայելը հարվածել է Դամասկոսին. կան զոհեր և վիրավորներ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսին։ Կան զոհեր և վիրավորներ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 

Նշվում է, որ Դամասկոսի Մազզե շրջանին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը։

Ըստ հաղորդագրության՝ Իսրայելը երեք հարված է հասցրել Դամասկոսի խիտ բնակեցված տարածքում գտնվող շենքին։ Զոհվածների և վիրավորների թվում կան կանայք և երեխաներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում