Մարսելի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել մադրիդյան գրանդ
«Մարսելի» կիսապաշտպան Բուբակար Կամարան կարող է տեղափոխվել Լա Լիգա։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Ինչպես տեղեկացնում է Footmercato-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Ամռանը Կամարան ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև ՄՅՈւ-ն, «Նյուքասլը», «Ռոման» և Դորտմունդի «Բորուսիան»։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Կարծիքներ