Հրդեհ է բռնկվել Նոյակերտ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել Նոյակերտ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հուլիսի 20-ին, ժամը 19։16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում այրվում է տան տանիք։

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չէ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում