Հայաստանը ցույց է տվել, որ ուժը խաղաղությունն է, ոչ թե ռազմատենչությունն ու «մարդասպան դիվանագիտությունը». «Ժամանակ»

Հայաստանը ցույց է տվել, որ ուժը խաղաղությունն է, ոչ թե ռազմատենչությունն ու «մարդասպան դիվանագիտությունը». «Ժամանակ»

Բանակը ցույց տվեց հերթական անգամ, որ չի կարելի Հայաստանի հետ խոսել ուժի դիրքից, նախօրեին պաշտպանության նախարարի և բանակի բարձրագույն հրամկազմի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի հետ ուժի դիրքից խոսելու հերթական փորձը Ադրբեջանի համար ունեցավ բումերանգի էֆեկտ, ընդ որում՝ դա շատ մեղմ բնութագրմամբ: Խոշոր հաշվով, Ադրբեջանի հետ ուժի դիրքից խոսել է Հայաստանը:

Մի բան, որն ամենևին զարմանալի չէ, հաշվի առնելով թավշյա հեղափոխությունից հետ թե՛ պաշտպանության նախարարի բազմաթիվ հայտարարությունները պաշտպանության ռազմավարության տրամաբանության փոփոխության և խոր պաշտպանական փիլիսոփայությունից «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» տրամաբանության անցնելու մասին, թե՛ վարչապետ Փաշինյանի ընդամենը օրեր առաջ ներկայացրած ուղերձը, որ ուղեկցում էր Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունմանը:

Վարչապետի ուղերձում միանգամայն հստակ էր, որ Հայաստանը խաղաղության իր ռեգիոնալ քաղաքականության ու փիլիսոփայության համատեքստում «պասիվ» քաղաքականությունից անցնում է «ակտիվ» քաղաքականության:

Հայաստանը ցույց է տվել, որ ուժը խաղաղությունն է, ոչ թե ռազմատենչությունն ու «մարդասպան դիվանագիտությունը», որը ուժի փոխարեն փորձում էր թե՛ իր հանրությանը, թե՛ միջազգային կառույցներին ու կենտրոններին տարիներ շարունակ ներկայացնել Ադրբեջանի ղեկավարությունը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում