Պենտագոնը հայտարարել է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիների բաց մնալու մասին

Պենտագոնը հայտարարել է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիների բաց մնալու մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական կապի ուղիները բաց են մնում, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պատրաստ է մշտապես հաղորդակցվել ռուս գործընկերների հետ։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Հաղորդակցության գիծը բաց է», -նրա խոսքերը «Թվիթերի» իր պաշտոնական էջում մեջբերել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակից Ջեֆ Սելդինը: Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարը պատրաստ է (ռուսական կողմի հետ) այնքան հաղորդակցվել, որքան անհրաժեշտ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում