Բարսելոնան հաղթեց Վիլյառեալին

Բարսելոնան հաղթեց Վիլյառեալին

Իսպանական պրիմերայի 15-րդ տուրում  «Բարսելոնան» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց  «Վիլյառեալին»: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Կատալոնյան թիմի կազմում հաշիվը բացել է Դե Յոնգը: 76-ին տանտերերը խփել են պատասխան գոլը: Հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Դեպայն առաջ է մղել իր թիմին, իսկ 94-ին Կոուտինյոն երրորդ գնդակն է ուղարկել տանտերերի դարպասը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 23 միավորով 7-րդն է: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում