Մեր Հայկը հաղթեց Մամեդյարովին ու կշարունակի հետագա պայքարը, իսկ ադրբեջանցին կհավաքի իր ճամպրուկները. Արտակ Մանուկյան

 Մեր Հայկը  հաղթեց Մամեդյարովին ու կշարունակի հետագա պայքարը, իսկ ադրբեջանցին կհավաքի իր ճամպրուկները. Արտակ Մանուկյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«#Հայկը_հաղթեց_ոսոխ_Բելին

Սիրում եմ ուրախանալ միայն վերջնական արդյունքից հետո․․․Ցավոք, աշխարհի ուժեղագույն շախմատիստներից Մամեդյարովը երեկ կարողացավ հաղթել մեր Հայկ Մարտիրոսյանին ու խաղը տեղափոխել լրացուցիչ խաղափուլ։ Բայց այն ինչ լինելու էր, եղավ!

Քիչ առաջ մեր Հայկը երկու պարտիաների արդյունքում հաղթեց Մամեդյարովին ու կշարունակի հետագա պայքարը, իսկ ադրբեջանցին կհավաքի իր ճամպրուկները»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում