ՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ միաժամանակ դրական պատասխանելով Պետորս Ղազարյանի՝ «Ընդունո՞ւմ եք դելիմիտացիան և դեմարկացիան, թե՞ ոչ», հարցին։
Հաղորդավարի՝ Հայաստանը քանի՞ քառակուս կիլոմետր է հիմա ըստ Ձեզ, 29 հազար 743-ն ընդունո՞ւմ եք՝ թե ոչ, հարցին, Պետրոսյանը պատասխանել է․
«Ձեր նշված թիվը չենք ընդունում, որովհետև էդ ամեն ինչը խեղաթյուրում է ողջ սահմանագծման և սահմանազատման գործընթացը։ Այդ թիվը չենք ընդունում։
Մենք 29 հազար 800 ենք ընդունում»,- ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահը։
Կարծիքներ