ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Ժնև,մասնակցելու Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովին

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Ժնև,մասնակցելու  Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաք՝ մասնակցելու հուլիսի 20-ից 22-ը կայանալիք Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության փորձագետների միջկառավարական խմբի 20-րդ նիստին:

Այս մասին տեղեկանում ենք ՄՊՀ մամուլի հաղորդագրությունից:

Գեղամ Գևորգյանը հանդես կգա որպես խոսնակ «Մրցակցային օրենսդրության կիրարկման վերաիմաստավորում. քաղված դասեր կորոնավիրուսային համավարակից, հատկապես սոցիալական կարևոր նշանակություն ունեցող շուկաներում, համավարակի ընթացքում արդյունավետ արձագանքման և տնտեսական վերականգնման մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով նիստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում