Երևանում կանխվել է ապօրինի ծառահատումը
«Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» -ից հայտնում են, որ այս գիշեր ահազանգ են ստացել, որ Շերամի 105 հասցեում ապօրինի ծառահատում է իրականացվում:
Ստորաբաժանման մասնագետները գնացել են դեպքի վայր և կանխել ծառի տապալումը: Ծառահատումն իրականացվում էր բակային տարածքում:
Մեղադրանքին ի պատասխան` քաղաքացին սկսել է պնդել, թե տարածքը սեփականաշնորհված է, և այնտեղ աճող ծառերի ճակատագիրն ինքն է վճռում:
Սեփականության վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել:
Դեպքի կապակցությամբ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը դիմել է ՀՀ Ոստիկանություն:
Գործն ընթացք է ստացել, իսկ մինչ այդ 40-ամյա թթենին վիրավոր կանգնած է բակում։
Կարծիքներ