Էրդողանը փոխել է ֆինանսների փոխնախարարներին լիրայի արժեզրկման ֆոնին
Թուրքական լիրայի շարունակական արժեզրկման ֆոնին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել երկրի ֆինանսների և գանձապետարանի երկու փոխնախարարներին, գրում է Ermenihaber-ը:
Շաքիր Էրջան Գյուլի եւ Մեհմեթ Համդի Յըլդըրըմի փոխարեն ֆինանսների պաշտոնում նշանակվել են Մահմութ Գյուրքանն ու Յունուս Էլիթաշը։
Դեկտեմբերի 2-ին Էրդողանի հրամանով աշխատանքից ազատվել է ֆինանսների և գանձապետարանի նախարար Լյութֆի Էլվանը, որին փոխարինել է նրա տեղակալներից մեկը՝ Նուրեդին Նեբաթին։
Կարծիքներ