Նախկին կնոջ շենքի մոտ կրակոցներ էր արձակել
Հուլիսի 21-ին, ժամը 02.10-ին, ոստիկանություն զանգած 20-ամյա քաղաքացին հայտնել էր, որ նախկին ամուսինը Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի իրենց շենքի մոտ օդ է կրակում, և խնդրել էր ոստիկան մոտենա: Նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում նախկին ամուսինը, գտնվելով իրենց շենքի հետնամասում, սպառնացել է, որ սպանելու է իրեն: Կինը նրա ձեռքին նկատել էր ատրճանակ, ապա կրակոց էր հնչել, ինչի հետևանքով վնասվել էր բնակարանի պատուհանի շրջանակը:
Չարենցավանի 32-ամյա բնակչի նկատմամբ կայացվել էր անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշում:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 22-ին 32-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի ատրճանակը, որով նախկին կնոջ շենքի մոտ կրակոցներ էր արձակել: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ