Չինաստանի իշխանությունները հայտարարել են Թայվանի մերձակա ջրերում զորավարժությունները շարունակելու մասին
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը կշարունակի զորավարժությունները Թայվանի շրջակա ջրերում և օդային տարածքում։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Արևելյան մարտական հրամանատարության գոտին, պլանի համաձայն, կշարունակի համատեղ զորավարժություններն ու մարտական պատրաստությունները Թայվանի շրջակայքի ջրային տարածքում և օդային տարածքում», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը հինգշաբթի օրը լայնամասշտաբ զորավարժություն է սկսել Թայվանի շրջակայքի վեց գոտիներում։ Ըստ նախնական հաղորդագրության՝ դրանք պետք է տեւեին երեք օր եւ ավարտվեին կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 12։00-ին։
Կարծիքներ