Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 58-Ա որոշման մեջ «Արման Ուդումյանին» բառերը փոխարինել «Աննա Ժամակոչյանին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 453-Ա որոշման մեջ «տեղակալ Արման Ուդումյանին» բառերը փոխարինել «առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 593-Ա որոշման մեջ «Արման Ուդումյանին» բառերը փոխարինել «Աննա Ժամակոչյանին» բառերով»,-ասված է որոշման մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում