Վաշինգտոնի քաղաքապետը կոչ է արել Բայդենի երդմնակալության օրը չայցելել մայրաքաղաք |tert.am|
tert.am: Վաշինգտոնի քաղաքապետ, դեմոկրատ Մուրիել Բաուզերը հարևան նահանգների՝ Մերիլենդի և Վիրջինիայի նահանգապետների հետ համատեղ հայտարարությունում կոչ է արել ամերիկացիներին հունվարի 20-ին՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը, չայցելել մայրաքաղաք, այլ դրա փոխարեն արարողությանը հետևել առցանց։ Այս մասին հայտնում է CNN-ը:
Ըստ ԶԼՄ-ի՝ նման հորդորի պատճառն անվտանգության ապահովումն է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, որոնցից մեկը անցյալ շաբաթ ԱՄՆ Կապիտոլիումի շենքի գրոհն էր, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակը:
Ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավար, գեներալ Դանիել Հոկանսոնի խոսքով՝ նորընտիր նախագահի երդմնակալության օրը նախատեսվում է մայրաքաղաքում ԱՄՆ ազգային գվարդիայի մինչև 15 000 զորք տեղակայել՝ երդմնակալության ընթացիկ և ապագա կարիքները բավարարելու համար:
Կարծիքներ