Չեխիան ստացել է կորոնավիրուսի նոր շտամերի դեմ պատվաստանյութ
Չեխիա են ժամանել կորոնավիրուսի նոր շտամերով վարակվելուց պաշտպանող պատվաստանյութերը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության ազգային նախարարության մամուլի քարտուղար Օնդրեյ Յակոբը։
«Արդեն նոր պատվաստանյութեր կան Չեխիայում»,- ասել է նա։
Առաջին փուլում՝ սեպտեմբերի 8-ին, պատվաստումները կիրականացնի Պրահայի Ֆակուլտետի Թոմայեր հիվանդանոցը, որը ստացել է դեղամիջոցի 2800 դեղաչափ։
Կարծիքներ