Չավուշօղլու. ՆԱՏՕ-ն անհրաժեշտ պատասխան կտա Ռուսաստանին դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում
Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին անհրաժեշտ պատասխան կտա դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Լատինական Ամերիկա կատարած շրջագայության ավարտին։
Արտգործնախարարը նշել է, որ դաշինքը չի պատրաստվում միջամտել Ուկրաինայի հակամարտությանը։ «Բայց եթե որևէ դաշնակցի վրա նույնիսկ ամենաչնչին հարձակում լինի, մենք համապատասխան կերպով կպատասխանենք»,- ասել է նա։
Կարծիքներ