Google-ը Կուրիլյան կղզիները կնշի որպես Ռուսաստանի Դաշնության տարածք
Google-ը պատրաստակամություն է հայտնել Խաղաղ օվկիանոսի Կուրիլյան կղզիները նշել որպես Ռուսաստանի Դաշնությանը պատկանող տարածք: Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Վասիլի Պիսկարևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախկինում Google-ը խոստացել էր հեռացնել ապօրինի բովանդակությունը: Ակնկալվում է, որ աշնանը ռուսական կողմը կրկին կհանդիպի ընկերության ղեկավարության հետ:
«Մենք նկատեցինք, որ Ռուսաստանի, մասնավորապես Խաղաղ օվկիանոսի կղզիները, որոնք Կուրիլյան լեռնաշղթայի մաս են կազմում, նշված չեն որպես Ռուսաստանի Դաշնության տարածք»,- ընդգծեց Պիսկարևը՝ մեկնաբանելով ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները:
Ըստ խորհրդարանականի, ամերիկյան ընկերությունը «համաձայնել է» փաստարկների հետ, ինչպես նաև խնդրել է լրացուցիչ նյութեր տրամադրել:
«Այն ամենը, ինչը հակասում է մեր օրենսդրությանը, կվերացվի առաջիկայում», – բացատրեց Պետդումայի պատգամավորը:
Երկրորդ աշխարհամարտի ավարտին Մոսկվան և Տոկիոն խաղաղության պայմանագիր չկնքեցին: Արդյունքում Ճապոնիան այս հարցը կապում է Կուրիլյան լեռնաշղթայի չորս կղզիների՝ Կունաշիրայի, Իտուրուպի, Շիկոտանի և Հաբոմայի պատկանելության հետ:
Ռուսական կողմը պնդում է, որ տարածքը ԽՍՀՄ-ի մաս է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Նշվում է, որ դրանց նկատմամբ Ռուսաստանի իշխանությունը կասկածից վեր է:
Կարծիքներ