Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք. մահացել է 24 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417 հազար 456 դեպք, որից 395 հազար 700-ը`առողջացած, 8378-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 780 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 4759 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 946 նոր դեպք, առողջացել է 1545 քաղաքացի, արձանագրվել է մահվան 24 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 875 հազար 218-ի:
Կարծիքներ