ԱՄՆ պետքարտուղարը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է աֆղաններին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հինգշաբթի հեռախոսով քննարկել է Աֆղանստանի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցն Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի և Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Այս մասին ասվում է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունների մեջ։
Զրույցների ընթացքում Բլինկենը քննարկել է Աֆղանստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պլանները։
Պետքարտուղարը նաև հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ։ Նրանք, մասնավորապես, խոսել են ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանում տեղացիների և այլ պետությունների քաղաքացիների անվտանգության ապահովման մասին։
Բլինկենը երախտագիտություն է հայտնել եվրոպական երեք երկրների արտգործնախարարներին՝ Աֆղանստանից մարդկանց տարհանման օպերացիայում նրանց իշխանությունների ցուցաբերած աջակցության համար։
Կարծիքներ