Պարոն Կարապետյան, կարո՞ղ է Ադանայում եք անցել ձեր զինծառայությունը՝ Հայաստանում չեք անցել. Չախոյան
Այս ամբիոնից հնչում են հայտարարություններ, որոնց հետ, մեղմ ասած, ես հաշտ չեմ: Ճիշտն ասած, ուզում էի անդրադառնալ Լևոն Քոչարյանի հայտարարություններին, բայց էլի այդ աթոռները դատարկ են: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:
«Այդ մարդկանց մոտ սովորություն է՝ գան, արագ հայտարարություններ անեն, արագ լքեն դահլիճը, որպեսզի չլսեն իրենց հայտարարություններին արված պատասխանները: Թերևս ստիպված եմ երկխոսել վերջիններիս աթոռների հետ: Ճար չկա ուրիշ»,- հայտարարեց Չախոյանը:


Կարծիքներ