Անցողիկ շեմը հաղթահարած ուժերի կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան. Գալջյան

Անցողիկ շեմը հաղթահարած ուժերի կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան. Գալջյան

Չնայած բազմաթիվ կասկածների և անհիմն մեղադրանքների՝ կապված վարչական ռեսուրսի չարաշահումից ընդհուպ մինչև ընտրակեղծիքներ, Երևանի ավագանու ընտրությունները անցան ազատ և արդար մթնոլորտում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ նշելով, որ քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել Երևանի ավագանիում:

«Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան: Շնորհակալություն եմ հայտնում մեր օգտին տրված յուրաքանչյուր քվեի և ընտրություններին մասնակցելու համար»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում