Սիրիայում 9 մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարձակման հետևանքով
Ինը մարդ է զոհվել Սիրիայում գտնվող օբյեկտի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով, որը ենթադրաբար օգտագործվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) և հարակից խմբերի կողմից: Այս մասին հայտնում է France-Presse-ը (AFP)՝ հղում կատարելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին։
«Իրանի կողմից աջակցվող խմբավորումների համար աշխատող ինը մարդ սպանվել է իրանամետ խմբավորումների կողմից օգտագործվող օբյեկտներին ամերիկյան հարվածների հետևանքով», - AFP-ն մեջբերում է կազմակերպության ներկայացուցչի խոսքերը:
Կարծիքներ