Կլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարար

Կլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարար

Մենք 2023 թվականից սկսած նոր դասագրքերի ստեղծման, նաև մրցութային ձևով մրցակցային դաշտ ձևավորելով՝ դրանց հրատարակության գործընթաց ենք իրականացնում: Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով դասագրքերի փոփոխությանը՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Պետք է ասեմ, որ մեծ ծավալի դասագրքաստեղծ աշխատանք է արվել, ընդ որում՝ նաև մրցակցային պրոցեսները հնարավորություն են տվել նվազեցնել գինը: Նոր խաղացողներ են հայտնվել դաշտում: Մենք նախատեսում ենք նաև այդ դասագրքերը վերանայել, որովհետև դասագրքերը առաջին անգամ մտան դպրոց, դասարաններում փորձարկվեցին ուսուցիչների կողմից, այս ընթացքում մենք հավաքել ենք կարծիքները, հաջորդ տարի նախատեսվում է վերահրատարակություն: Կլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով այն խնդիրները, որ նկատել ենք, իսկ մյուս դասագրքերը, որոնք ավելի փոքր լրամշակումների կարիք են զգացել, ուղղակի կվերահրատարկվեն»,- նշեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում