Բլինքենը Բայդենին կզեկուցի ՌԴ դեմ հեռահար հարվածների վերաբերյալ բանակցությունների արդյունքների մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կփոխանցի Կիևին ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար հեռահար հրթիռներ օգտագործելու թույլտվություն տալու վերաբերյալ քննարկումների արդյունքները։
«Մենք քննարկել ենք հեռահար զենքով հարձակումները, ինչպես նաև մի շարք այլ հարցեր, և ինչպես սկզբում ասացի, ես պատրաստվում եմ շարունակել այս քննարկումը Վաշինգտոնում, որպեսզի նախագահին զեկուցեմ իմ լսածի մասին», - ասել է պետքարտուղարը՝ Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի գործընկերների հետ հանդիպումներից հետո։
Ավելի վաղ բրիտանական Financial Times-ը հաղորդել էր, որ Բայդենի կառավարությունում պառակտում կա Կիևին ռուսական տարածքի խորքում հարվածներ հասցնելու հնարավոր թույլտվության հարցում։
Կարծիքներ