Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Սայիդ Թավաքոլիի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների համագործակցությանը էներգետիկ, մասնավորապես՝ գազային ոլորտում։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել «Գազ-էլեկտրաէներգիա» փոխանակման պայմանագրի իրականացման ընթացքից, ինչպես նաև նախանշել են համագործակցության հնարավոր այլ ուղղություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում