Բագրատաշենի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Բագրատաշենի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Պտղավան բնակավայրի վարչական տարածքից բաժանմունք բերման է ենթարկվել 49-ամյա Ռոստոմ Ա.-ն, որը հունիսի 11-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում